Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անժելան պատկերված է յուրօրինակ կառույցի ֆոնին։ Դերասանուհին բաց վարդագույն սպորտային տաբատ է կում, որը համադրել է սպիտակ շապիկի եւ մոխրագույն վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացնում է բաց գույնի գլխարկը։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անժելան բաց գույնի, պատռված ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր մոխրագույն տոպի եւ ժիլետի հետ։ Կերպարն ամբողջացրել էր սեւ գոտին։ Դերասանուհին կադրը չէր մեկնաբանել։