Հոլիվուդյան գերաստղ, 79-ամյա Ալ Պաչինոն անհարմար դրության մեջ է հայտնվել Լոնդոնի «Ալբերտ Հոլ» սրահում կայացած կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման՝ 73-րդ արարողության ժամանակ։ Ալ Պաչինոն սայթաքել է՝ ընկնելով կարմիր գորգի վրա:
Նշենք, որ 79-ամյա դերասանն «Իռլանդացին» ֆիլում մարմնավորած կերպարի համար պայքարում է երկրորդ պլանի լավագույն դերասանի կոչման համար:
Հոլիվուդյան դերասանին ուղեկցել է նրա երիտասարդ ընկերուհին՝ Մեյթալ Դոհանը, որն արագ կողմնորոշվել է ու բարձրացրել դերասանին:
Ալ Պաչինոն միջադեպի արդյունքում չի տուժել: