Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը բոկոտն Է անցել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով: Մայիսի 12-ին նա ստուգատեսին հայտնվել Է Ջորջ Քլունիի ուղեկցությամբ՝ իր մասնակցությամբ «Ֆինանսական հրեշը» ֆիլմը ներկայացնելու նպատակով: Ռոբերտսի հագին եղել Է դասական սեÖ ‚ երեկոյան զգեստ:
Ինչպես պարզաբանել Է հրատարակությունը, Կրուազետ առափնյակում մոտենալով Փառատոների եւ կոնգրեսների պալատի ասիտիճաններին՝ դերասանուհին հանել Է կոշիկները եւ բարձրացել աստիճաներով: Անձնակազմի ներկայացուցիչներից մեկը վերցրել Է կոշիկները եւ տարել վերին աստիճանների մոտ:
Իր արարքը դերասանուհին չի բացատրել: USA Today-ում ենթադրել են, որ Ռոբերտսը պարզապես չի համարձակվել Փառատոների պալատի սանդուղքով բարձրանալ բարձր կրունկներով, քանի որ հյուրերից շատերը սայթաքում եւ ընկնում են դրա վրա:
Կաննի 69-րդ կինոստուգատեսը բացվել Է մայիսի 11-ին: