Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Անի Քրիստին, ով շուրջ յոթ տարի է՝ տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության:
-Անի, արդեն տևական ժամանակ է, ինչ Միացյալ Նահանգներում եք, կարծես վաղուց կարողացել եք
հաղթահարել բնակավայրի փոփոխության խնդիրները. իսկապե՞ս հաղթահարված են այդ
դժվարությունները:
-Եթե լինեմ անկեղծ, ապա պետք է նշեմ, որ այդ հանգստությունը ինձ տրվեց տարիներ հետո, և եթե ավելի կոնկրետ՝ 3-4 տարի անց միայն: Ես սիրում եմ շրջագայել, բայց ավելի հանգիստ ինձ զգում եմ իմ տանը՝ իմ անկողմնում քնելով: Այդպես էր նաև այստեղ այցիս ժամանակ, բայց հիմա քննությունն արդեն կարծես թե բավականին հաջող տրված է, արդեն ժամանակն է անցնել աշխատանքի, որը ես համարում եմ հետագայում Լոս Անջելեսում իմ պատկերացրած ճիշտ կյանքով ապրելու համար: Այստեղ արդեն ունեմ բազում ձեռքբերումներ, նվաճումներ, ինչու չէ, նաև այդ ճանապարհին հանդիպած դժվարություններ, որոնք Փառք Աստծո արդեն հաղթահարված են: Ասեմ ավելին, եթե նույնիսկ հանդիպեն նորանոր խոչընդոտներ, ես պատրաստ եմ դրանք թե հոգեպես, թե ֆիզիկապես արժանապատվորեն հաղթահարելու, քանի որ արդեն շատ լավ եմ ճանաչում իմ «Ես»-ը:
Շարունակությունը` այստեղ: