Դերասանուհի Լիկա Մեսրոպյանը երեկ ծննդյան հոբելյանական օրվա եռուզեռի մեջ է: Դերասանուհուն շնորհավորեց նաև ArmStar.am-ը' ճշտելով օրվա հետ կապված մանրամասները.

«Այսօր առավոտվանից օրս շատ խոստումնալից է սկսվել: Շատ շնորհավորանքներ եմ ստացել, շատ զանգեր… Հիմա մի փոքր զբաղված եմ գործերով: Դեռ չգիտեմ, թե ինչ անակնկալ է ինձ սպասվում երեկոյան, բայց, որ մի բան սպասվում է դա հաստատ է»,- ծիծաղելով ասաց Լիկան: Լիկային արդեն շնորհավորել են նաև գործընկերներն ու ''Laki Desert Art Studio''- ի իր աշխատակիցները.

«Աշխատողներս արդեն հասցրել են ինձ շնորհավորել, մի գեղեցիկ մեծ ծաղկեփունջ են նվիրել, մինչ ցերեկ անակնկալներն այսքանն են, իսկ հարազատներիս կողմից նվերներ դեռ չեմ ստացել, բայց զգում եմ, որ ինչ-որ աժեոտաժ կա»,- պատասխանեց Լիկա Մեսրոպյանը:

 

Շարունակությունը` այստեղ: