Տարիքի հետ մարդիկ դառնում են բծախնդիր, «չմահավան», բայց պատասխանատու և կշռադատված: Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգիչ Վլադիմիր Բարխոյանն է, ով կյանքին սկսել է նայել այլ տեսանկույնից, այլ աչքերով: Սեր, ընտանիք, աշխատանք. մեր զրույցը ծավալվել է այս երեք հիմնական ուղղություններով:
-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Եթե ասեմ, որ գերզբաղված եմ, սուտ կլինի: Նույնիսկ ազատ ժամանակ եմ ունենում, որովհետև կարողանում եմ ճիշտ դասավորել առօրյաս: Հասցնում եմ թե՛ ընկերներիս հետ շփվել, թե՛ իմ սիրած աշխատանքով զբաղվել, թե՛ կողմնակի այլ աշխատանքի մեջ ներգրավվել:
-Նոր երգեր չե՞ք պատրաստում:
-Երգեր ընթացքում անընդհատ էլ լինում են, պազապես նոր տեսահոլովակներ չեն նկարահանվում:
-Որևէ ակումբում կամ ռեստորանում աշխատո՞ւմ եք:
-Փորձել, բայց չեմ հարմարվել ակումբային կյանքին: Գուցե, երբ ժամանակ գա, որ զգամ՝ այլ տարբերակ չունեմ, կփորձեմ ակումբում աշխատել: Ակումբն իմը չէ, չեմ կարողանում այնտեղ ինձ գտնել: Թեև, ես նրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Օրինակ, քույրս աշխատում է և շատ գոհ է: Մենք բնավորությամբ տարբեր ենք, հավանաբար այդ պատճառով Մարգարիտային դուր է եկել, ինձ՝ ոչ:
Շարունակությունը` այստեղ: