Թեեւ տարին ավարտվում է, սակայն երգչուհի Գայան չի պակասեցնում աշխատանքային ակտիվությունն ու այժմ էլ զբաղված է երկու նոր երգերով.

 

«Պատկանում եմ այն երգիչների դասին, որոնք միշտ աշխատում են, ակտիվ են այս կամ այն գործերով: Այս պահին ունեմ նոր երկու աշխատանք, որոնք եւ իրենց ոճով, եւ ֆորմատով զգալիորեն տարբերվում են իմ' մինչ այս ունեցած բոլոր աշխատանքներից: Առաջինը, որ 2017-ին կներկայացնեմ, կնոջ ներաշխարի կռիվ է, որ իրար հանգիստ չեն տալիս երկու էություններ' կին ու արտիստը. սա Ավետ Բարսեղյանի հետ առաջին համագործակցությունն է: Իսկ երկրորդ աշխատանքս, որ կրկին Ավետի հետ է, դուետ է, սակայն սրանից ավել փակագծերը չեմ բացի, մնացածին կտեղեկանաք արդեն ավելի ուշ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գայան ու հավելեց, որ նոր գործերը լսելուն պես հանդիսատեսը կնկատի ժանրային փոփոխությունը:

 

Խոսելով 2017-ի ծրագրերից' երգչուհին նկատեց.

 

«Իրականում ծրագրեր չունեմ, դրանք ավելի շատ նպատակներ են, որոնց իրականացման համար ամեն ինչ անում եմ, իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք ժամանակի ընթացքում ստեղծվում են եւ կամ լինում, կամ' ոչ: Ինչեւէ, 2017-ին ունեմ շատ ծրագրեր, դրանցից որոշները դեռ 2016-ին եմ սկսել իրականացնել ու հուսով եմ՝ ավարտին կհասցնեմ 2017-ին: Կան նոր երգեր, նոր տեսահոլովակներ ու նախագծերին մասնակցություններ»:

 

Հետաքրքրվելով, թե գործնականից զատ Գայան ի՞նչ նպատակներ ունի անձնական կյանքի վերաբերյալ, պատասխանեց.

 

«Սովորաբար անձնականիցս չեմ սիրում խոսել, առավել ևս երազել կամ պլանավորել, սակայն միևնույն ժամանակ չեմ էլ թաքցնում, որ եթե ինչ-որ փոփոխություն լինի իմ կյանքում, ես խոստանում եմ, որ բոլորն էլ կիմանան այդ մասին»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում