Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Մեզ հետ զրույցում Մերին պատմել է ոչ միայն նոր դերից, այլեւ ապագա անելիքներից:
-Մերի, որոշակի դադարից հետո, Ձեզ կրկին էկրաններին ենք տեսնում, նախ պատմեք, թեինչո՞վ էիք
զբաղված այս ընթացքում եւ ինչպե՞ս ստացաք «Աբելի քույրը» հեռուստասերիալում խաղալու առաջարկը:
- Այո, դադար կար, որը միայն էկրանային էր, քանի որ այդ ընթացքում եւս անընդհատ աշխատել եմ: Վերջին շրջանում հրավերները միմյանցից տարբեր էին, բայց «ATV»-ի «Աբելի քույրը» նախագծին ինձ ամենաշատը հետաքրքրեց. կերպարը, որը պետք է մարմնավորեի, շատ խաղարկային էր ու միանգամից գրավեց:
-Նոր կարպարում, ի տարբերություն նախորդի, մարմնավորում եք երես առած աղջկա,
որքանո՞վ է հեշտ տրվում մարմնավորել բացասական հերոսուհու:
- Իրականում շատ հեշտ է: Հիմա շատ եմ տեսնում իմ հերոսուհու նման աղջիկների: Ցավով եմ նշում, բայց ամեն կերպ փորձում եմ ցույց տալ ու շատ տեսանելի դարձնել այդ աղջիկների վարվելակերպի բացասական կողմը, գուցե իրենք իրենց նմանակին տեսնելով՝ հասկանան իրենց ինքնության տգեղությունը:
Շարունակությունը` այստեղ: