Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում: 
 
 
-Օլյա, արդեն երկար ժամանակ է, ինչ նկարահանվում եք հեռուստասերիալում, կերպարի հետ կապված աևձագանքները ինչպիսի՞նն են:

 
- Պիտի ասեմ, որ թեպետ կերպարս բացասական է, սակայն ինքս շատ եմ սիրել հերոսուհուս: Արձագանքները ինձ ճանաչող մարդկանց կողմից, շատ տարբեր են, հաճախ գրում են ինձ ու ասեմ, որ չնայած բացասական է հերսուհիս, բայց սիրված է: Այս ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ վատ արձագանք ընթերցել:
 
 
-Հեռուստադիտողը սիրում է նույնացնել դերասանին իր կերպարի հետ, հատկապես բացասական հերոսների դեպքում մարդիկ սկսում են վատ տրամադրվել. Հետաքրքիր` այդ խնդրին բախվել եք:

 
- Այո, վերջերս նման մի դեպք եղավ: Անծանոթ, հավանաբար ոչ իրական  էջից նամակ ստացա, որ եթե ես փախցնեմ երեխային (սցենարով այդպես էր նախատեսված), ուրեմն տանից դուրս գալուց ուշադիր ու զգույշ լինեմ:
 
 
-Օլյա, դերասանուհիները շատ հաճախ իրենց առջեւ սկզբունքներ են դնում ու ոչ մի կերպ չեն հրաժարվում դրանցից, Ձեր պարագայում կա՞ն նման սկզբունքներ. Այլ կերպ ասած, ի՞նչ կերպարում կհրաժարվեք նկարահանվել:

 
- Չկա կերպար, որից կարելի է հրաժարվել, եթե այն սցենարիստի կողմից ճիշտ ներկայացված լինի: Յուրաքանչյուր կերպար էլ կարելի է ճիշտ ներկայացնել, այստեղ նաեւ դերասանից բացի ռեժիսորի ու օպերատորի աշխատանքն էլ է կարեւոր: Եթե խոսքը որոշ տեսարանների մասին է, ապա իհարկե, ունեմ սկզբունքներ, որոնցից չեմ հրաժարվի:
 
 
-Օլյա, նոր առաջարկներ ունե՞ք, առաջիկայում Ձեզ հեռուստադիտողը ի՞նչ նախագծերում կարող է տեսնել:

 
- Նոր առաջարկներ պարբերաբար լինում են, բայց այդ մասին դեռ վաղ է մտածելը, քանի որ դեռ աշխատում եմ այս նախագծում, եւ մինչեւ այն չվերջանա, այլ սերիալային ֆորմատում չեմ ներկայանա: Թեեւ այժմ զուգահեռ նկարահանվում եմ նաեւ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:
 
 
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում