Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի, բանաստեղծուհի Գայանե Ավետիսյանը, ով այս շրջանում «Դոմինո» սիթքոմում մարմնավորում է Սոֆային: Գայանեն մեզ հետ զրույցում խոսել է ոչ միայն աշխատանքից, այլեւ անձնական կյանից՝ հայտնելով, որ գտել է իր կեսին:
-Գայանե, այս շրջանում նկարահանվում եք «Դոմինո»-ում, այս սիթքոմը դիտելիս մարդիկ մի լավ ծիծաղում են, հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են անցնում
նկարահանումները, կադրից դուրս աշխատանքների մասին մի փոքր կպատմե՞ք:
- «Դոմինոյում» նկարահանվելու առաջարկը ստացել եմ օգոստոսի վերջին Դավիթ Բաբախանյանի կողմից, թեպետ այդ շրջանում արդեն առաջարկներ կային Աբու Դաբիի բրիտանական թատրոնից, բայց ընտրեցի «Դոմինոն»: Առաջարկը ընդունելիս առաջինը հետաքրքրվել եմ անձնակազմից, քանի ինձ համար շատ կարեւոր է, թե ո՞ւմ հետ եմ աշխատելու, ո՞ւմ հետ եմ նկարահանվելու: Պետք է ասեմ, որ մեզ մոտ շատ լավ անձնակազմ է հավաքված, ասես ամեն մեկն իրենց դերի համար եկած լինեն, օրինակ ես չէի ցանկանա այլ կերպար մարմնավորել այստեղ, ինձ շատ է դուր գալիս Սոֆայի կերպարը: Ճիշտ է՝ արդեն 15 տարի է, ինչ որպես դերասանուհի աշխատում եմ, բայց «Դոմինոն» ինձ համար նորություն է, քանի որ այն սիթքոմ է, որտեղ ոչ թե պետք է ծիծաղեցնես, այլ իրավիճակը դարձնես ծիծաղելի: Մեր նկարահանումները բավականին հետաքրքիր եւ դրական լիցքերով են անցնում, ինչ խոսք, նկարահանման ընթացքում հնարավոր են նաեւ փոքրիկ խնդիրներ, բայց դրանք այնքան չնչին են, որ նույնիսկ աննկատելի են թվում: Ի դեպ, այստեղ դերասանը ազատ ստեղծագործելու հնարավորություն ունի, որն արդարացված է: Այստեղ բոլորս ունենք մի նպատակ՝ ստեղծելու լավ ու որակյալ աշխատանք:
Շարունակությունը` այստեղ: