Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անուշիկ Առաքելյանը:
-Անուշիկ, առաջինը ուզում էի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ «Բախտաբեր» հեռուստասերիալը արդեն ավարտվեց, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:
- Այս շրջանում սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հիմա խաղում եմ «Օսկար» ներկայացման մեջ, բացի այդ մի քանի առաջարկներ էլ ունեմ, բայց դեռ փորձում եմ հասկանալ, որ թե որն է ինձ ավելի հարմար, քանի որ ուզում եմ զբաղվել իմ նախագծած հաղորդմամբ:
-Մի փոքր կպատմե՞ք նախատեսվելիք հաղորդումից:
- Չեմ ուզում խոսել այդ հաղորդումից, քանի որ այն դեռ շատ հում վիճակում է: Միայն կասեմ, որ այն ժամանցային ձեւաչափում չի լինի, այլ կլինի ինտելեկտուալ ձեւաչափում, որտեղ կփորձեմ ներառել բեմ երեւույթը: Դեռեւս փորձում եմ հասկանալ, թե որքանով այն ինձ մոտ լիարժեք կստացվի, որպեսզի ինձ թույլ տամ ներկայացնել այն:
Շարունակությունը' այստեղ: