Գրեթե մեկ տարի դադարից հետո «Քաղաքում»-ի Իռենը՝ նույն ինքը դերասանուհի Դիանա Գրիգորյանը, ներկայանում է «ATV»-ի «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է մասնագիտության ընտրության, իր մասին սխալ կարծիքների, ներկա զբաղվածության, ապագա ծրագրերի եւ այլ թեմաների մասին:

 

-Դիանա, գրեթե մեկ տարվա դադարից հետո կրկին նկարահանվում եք սերիալում: Սա Ձեր երկրորդ սերիալային աշխատանքն է, գոհացնո՞ւմ է Ձեր նոր կերպարը, աշխատանքը:


- Այո, գրեթե 2.5 տարի նկարահանվեցի «Քաղաքում»-ում, որի ավարտից հետո մոտ 10 ամիս չնկարահանվեցի: Ընդ որում նկատեմ, որ դադարս ինձ համար արդարացված եւ ճիշտ էր, քանի որ, ըստ իս, դերասանը իր ներկայությամբ պետք է հեռուստադիտողին չհոգնեցնի: Արդյունքում, անկեղծ գտնվեմ, այս ընթացքում ինձ հարմար առաջարկներ էլ չեղան, այնպես ստացվեց, որ իմ ցանկությունը համապատասխանեց իրավիճակին եւ դադարը իմ օգտին եղավ: Իսկ վերջերս հրավեր ստացա «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Անահիտ Մխիթարյանից, մասնակցեցի քասթինգին եւ ընտրվեցի: Նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնեց, քանի որ իմ նախորդ կերպարից խիստ տարբերվող է: Ես շատ մեծ բծախնդրությամբ եմ մոտենում կերպարիս, հետեւում եմ, որ սխալվելու դեպքում պարտադիր շտկեմ թերություններս:

 

Շարունակությունը` այստեղ: