Համեստ, բարի ու նվիրված. նրան շրջապատում այսպիսին են բնորոշում,  մարդ, ում աստղային կյանքը դեռ չի հասցրել փչացնել, թանկ կենցաղ էլ չի վարում, փորձում է միշտ լինել ոճային ու հմայիչ։ BlogNews.am-ի զրուցակիցը 19-ամյա գեղեցկուհի Լիլի Սարգսյանն է։ Նա լուսանկարվել է նաև  գարնանային գունեղ ֆոտոշարքում։ 

 

Լիլի, «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթից անցել է երկու տարի։ Այն ժամանակ քո մասնակցությունն ու հաղթանակը շատ քննարկվեցին, բայց հետո բումը միանգամից մարեց։ Հիմա, կարելի է ասել, պասիվ ես, քո մասին քիչ են խոսում։ Հետաքրքիր է, ինչո՞վ ես հիմա զբաղված։

- Այս պահին էլ ավելի կենտրոնացած եմ երկրից դուրս գալու մտքի վրա, չնայած մասնակցում եմ նկարահանումների և ցուցադրությունների: Նաև ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում:

- Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել ես այս ընթացքում։

- Հույսը դնել միայն Աստծո վրա, հավատալ և աղոթել․ միայն նա է ամենաանկեղծը մեզ հետ:

- Լիլի, մրցույթից հետո արդյոք հեռուստատեսային նախագծերից առաջարկ ունեցե՞լ ես նկարահանվելու, ինչո՞ւ չես համաձայնվել։

- Այո՛, ունեցել եմ ֆիլմերի և գովազդների առաջարկներ։ Եղել են դեպքեր, երբ կերպարն ինձ չի համապատասխանել, կամ չեմ ցանկացել այդ ֆիլմում խաղալ: Իմ ուղին ավելի շատ մոդելային է:

5 copy

- Հայտնիությունը որքան էլ հաճելի երևույթ է, ինչ-որ առումով նաև կաշկանդող հատկություն ունի։ Շատ հարցերում մարդ կորցնում է ազատությունը։ Քո դեպքում ինչպե՞ս է։

- Չեմ հերքի՝ սկզբնական շրջանում կորցրել էի ազատությունը, սակայն հետագայում հարմարվեցի այդ կարգավիճակին: Հիմա էլ ավելի ազատ եմ, ազատությունն է մարդուն թևեր տալիս։

- Աստղային կյանքը ենթադրում է կենցաղի որոշակի փոփոխություն։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ն էիր մինչև մրցույթը և դրանից հետո, կենցաղդ թանկացե՞լ է։

- Կենցաղս այդքան չի փոխվել, ինչքան ընդհանուր միջավայրը։

- Իսկ ընկերական շրջապատդ փոխվե՞լ է։

- Ո՛չ, չի փոխվել։ Իմ ընկերները ինչպես կային, այնպես էլ մնացել են, միայն շատացել են: Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր հաջողությունների են հասնում և մոռանում ընկերներին:

- Հայտնի լինելու դեպքում, բնականաբար, չեն կարող չլինել քննադատություններ։ Ինչպե՞ս ես վերաբերվում այդ ամենին, ընկճվո՞ւմ ես։

- Ընդհանրապես ոչ, շարժվում եմ այն ոսկե կանոնով, որն ինձ ուժ է տալիս․ «Այն ամենը, ինչ կկամենաք՝ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»։

- Լիլի, ֆինանսապես անկա՞խ ես, հե՞շտ է սեփական փողը ծախսելը։

- Այո՛, շատ հեշտ է ու ավելի հաճելի։

7 copy

- Բարձր հոնորարի առկայությունը քեզ համար պարտադի՞ր պահանջ է պոդիումում քայլելու համար։

- Անկեղծ ասած՝ պոդիումն այնքան էլ չեմ սիրում, տեսախցիկն ավելի հոգեհարազատ է, չնայած երբեմն-երբեմն մասնակցում եմ նորաձևության ցուցադրությունների ու քայլում պոդիումում:

- Մասնագիտությանդ մեջ տաբուներ ունե՞ս։ Ի՞նչը երբեք չես անի։

- Վուլգար նկարներ չեմ սիրում, դեռևս ամբողջովին մերկ չեմ նկարվել, ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանում չեմ էլ նկարվի։ Մնացած առումներով ազատ եմ:

- Նորաձևությանը կուրորեն հետևո՞ւմ ես, արդյո՞ք  պարտադիր պայման ես համարում զգեստապահարանումդ սեզոնի թրենդներ ունենալը։

- Այո՛, հետևում եմ, թե ինչն է նորաձև, ինչը՝ ոչ, բայց երբեք չեմ կրի այն հագուստը, որով ինձ հարմարավետ չեմ զգում: Դա գեղեցիկ չէ, մարդն է ստեղծում իր ոճը, պետք չէ կրկնօրինակել։

- Ինչպիսի՞ հագուստով քեզ կարելի է տեսնել առօրյայում, շա՞տ ես ծախսում հագուստի ու շպարի պարագաների համար։

- Առօրյայում ավելի հանգիստ հագուստով եմ լինում, գինը չեմ կարող նշել, քանի որ իմ մայրիկն է իմ զգեստները գնում, բայց սիրում եմ ամեն շաբաթ զգեստապահարում թարմության շունչ զգալ։

8 copy

- Ներդաշնա՞կ ես ապրում իրականության ու քո աշխարհի միջև:

- Իմ աշխարհն ուրիշ է, իրականությունն՝ ուրիշ։ Իմ աշխարհում ամեն բան հեքիաթային է, փորձում եմ որոշ չափով իրականություն դարձնել այն:

- Ո՞րն է  բնավորությանդ ամենաբնութագրական գիծը, որին արժե սիրահարվել։

- Չեմ ցանկանում ինքս ինձ գովալ, որոշեցի հարցում անել․ ասում են՝ համեստություն, բարություն, նվիրվածություն:

- Հեշտությա՞մբ ես մարդկանց թողնում քո կյանք, ընկերանում, թե՞ տեսակով փակ մարդ ես:

- Օ՜, չգիտեմ էլ՝ դա լավ կողմ է, թե վատ, բայց շուտ եմ ընկերանում և հիասթափվում։

- Ինչի՞ց կարող ես հիասթափվել։ Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ ես ունենում։

- Դավաճանությունից։ Մարդ կարող է դավաճանել իր ընտանիքին, իր ընկերներին, իր հայրենիքին, իսկ դավաճան մարդն ընդունակ է ամեն ստոր քայլի։ Այո՛, ափսոսանքի զգացողություն հաճախ ունենում եմ, երբ մոտ եմ ինձ թողնում այն մարդկանց, որոնք նույնիսկ չգիտեն, թե իրենք քանի երես ունեն։

9 copy

- Գալիս է մի էտապ, երբ քո անձնականը դադարում է լինել միայն քոնը։ Հանրային հետաքրքրությունը որքանո՞վ է խանգարում քեզ անձնական կյանքում։

- Ընդհանրապես չի խանգարում։ Ես իմ ամեն քայլը բաց եմ անում և թաքցնելու կամ վախենալու ոչինչ չունեմ։ Հաճելի է, երբ հանրությանը հետաքրքրում է իմ կյանքը։

- Վստահաբար, երկրպագուների պակաս չունես։ Ինչ-որ մեկին արդեն հաջողվե՞լ է գրավել սիրտդ։

- Շուտով կիմանաք։

- Ո՞ր հատկանիշներն ես կարևորում տղամարդու մեջ։

- Տղամարդկություն և վերջ:

- Քեզ համար որքանո՞վ է կարևոր կողակից ունենալը՝ կյանքը լիարժեք վայելելու համար։

- 50-50, քանի որ այն և՛ օգնում է, և՛ խանգարում, չնայած եթե ընտրում ես ճիշտ կողակցի, միայն օգնում է: Կարծում եմ՝ ես սխալ ընտրություն չեմ կայացնի:

- Ո՞րն է այն նպատակակետը, որին ձգտում ես հիմա։

- Շուտով մասնակցելու եմ մրցույթի ու ուզում եմ լիարժեք ներկայանալ։

1 copy2 copy3 copy4 copy10 copy11 copy12 copy13 copy14 copy

 

Աղբյուրը՝ blognews.am