Երգիչ Նարեկ Բավեյանին վերջին շրջանում հեռուստադիտողը տեսնում է դերասանի կարգավիճակում՝ Նարեկը Ամենիա TV-ով հեռարձակվող «Դոմինո» սիթքոմի գլխավոր հերոսներից մեկն է: Թեպետ երգիչը տարիներ առաջ փորձ ունեցել է որպես դերասան ներկայանալու «Փախուստ բանտից» հեռուստասերիալի շարունակությունում, այնուամենայնիվ,LIfe.panorama.am-ին Նարեկը պատմեց, որ սկզբնական շրջանում դեռեւս փորձում էր վերհիշել այս ոլորտում իր անցած փորձը:

 

Մեզ հետ զրույցում Նարեկ Բավեյանը անկեղծ գտնվեց եւ ասաց, որ առաջին մի քանի սերիաներում իր իսկ մտերմների կողմից դրական խոսքերի կողքին նաեւ քննադատությունների է արժանացել, որից դասեր է քաղել. «Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում իմ մտերիմների եւ հարազատների կողմից քննադատություններ եղան իմ խաղի նկատմամբ, որոնք ես շատ առողջ կերպով ընդունեցի, քանի որ նրանք շատ անկեղծ էին, բացի այդ, ես ինքս էլ կարծում եմ, որ սկզբում իսկապես կային բաներ, որոնք պետք էր շտկվեին: Իհարկե, այդ թերություններն էլ նորմալ էին, քանի որ բավական երկար ժամանակ էր, ինչ փորձ չունեի այս ոլորտում, բայց ի ուրախություն ինձ, շատ արագ վերականգնվեցի եւ հիմա արդեն ես ինքս էլ իմ խաղի հետ կապված առաջընթաց եմ զգում»,- նշեց Նարեկ Բավեյանն ու հավելեց.

 

«Ինչ վերաբերում է առհասարակ «Դոմինո»-ին, պետք է ասեմ, որ ինձ շատ ուրախացրեց մարդկանց ջերմ արձագանքները, ինչը երեւի այդպես էլ պետք է լիներ, քանի որ մեր թիմը փորձում է ամեն բան պահել չափի եւ այսպես ասած համուհոտի մեջ: Մեզ մոտ չկա գռեհկություն, հումորը իսկապես ջերմ ծիծաղի սահամններում է, մեր խոսքում էլ փորձում ենք մաքսիմալ կիրթ լինել, բայց կրկին չափի մեջ, որպեսզի արհեստական չստացվի, ամեն դեպքում փողոցային ժարգոնային լեզուն եթեր չենք բերում»:

 

Շարունակությունը` այստեղ: