Մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը, ով այս շրջանում սովորում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական դպրոց-ստուդիայում, արդեն իր մասնակցությունն է ունենում նույն թատրոնի «Պեպո» ներկայացման մեջ: Life.panorama.am-ին այս մասին, ինչպես նաեւ ապագա այլ ծրագրերի, այդ թվում եւ նախատեսվելիք բիզնեսի մասին պատմել է Շուշան Երիցյանը:
«Գ. Սունդուկյանի անվան թատրոնը վերանորոգման մեջ է եւ պատրաստվում է աշնանը մեծ շուքով վերաբացվել, որը կմեկնարկի «Պեպո» ներկայացմամբ: Ի ուրախություն ինձ՝ առաջարկ ստացա այստեղ շատ փոքրիկ դերով հանդես գալու, որն էլ մեծ պատասխանատվությամբ ընդունեցի: Այս շրջանում ողջ ժամանակս թատրոնում է անցնում, մասնակացում եմ փորձերին, որպեսզի թեկուզեւ շատ փոքրիկ դերով, բայց լավ ներկայանամ: Սա լինելու իմ կյանքի առաջին լուրջ դերը, քանի որ բեմում եմ լինելու որպես թատրոնի դերասանուհի,- պատմեց Շուշանն ու հավելեց,- հույս ունեմ, որ իմ այս քայլով վերջապես կհանդարտվեն այն խոսակցությունները, որը միշտ եղել է իմ անվան շուրջ, թե դերասանությամբ պետք է զբաղվեն միայն մասնագետները, նրանք, ովքեր թատրոնում են խաղում: Այս քայլիցս հետո, կարծում եմ, քննադատությունների մի մեծ զանգված կվերանա եւ պետք է ուրիշ թեմա փնտրել ինձ քննադատելու համար»:
Շարունակությունը` այստեղ: