Դերասանուհի Անի Պետրոսյանը, ով վերջերս նկարահանվում էր «Խոպանի տեսություն» սիթքոմում, այսուհետ կներկայանա Հովհաննես Ազոյանի «Change» սիթքոմում:

 

««Change» սիթքոմում մարմնավորում եմ թատրոնի պրիմա դերասանուհու կերպարի, ում անունը Սոնա է, սակայն բոլորն իրեն դիմում են Սոնետ անունով: Նշեմ, որ այստեղ բավականին լավ դերասանական կազմ է հավաքված, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվում, այնպես որ, կարծում եմ, հետաքրքիր ու ճաշակով հումորային նախագիծ կլինի ու կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Պետրոսյանը:

 

Հետաքրքվելով, թե մինչ այս նախագիծը դերասանուհին ի՞նչ զբաղվածություն ուներ, քանի որ «Խոպանի տեսություն» սիթքոմն արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտվել է, պատասխանեց.

 

«Այս ընթացքում վայելում էի ամառը' ինձ հանգստի էի մատնել: Պիտի ասեմ, որ այս ամառն ինձ համար իսկապես յուրօրինակ էր, քանի որ ընկերներիս հետ եմ անցկացրել, որոնց հետ բացի հիմնական հանգստից երբեմն-երբեմն առիթը բաց չէինք թողնում ու կարճ ժամանակով քաղաքից դուրս էինք գնում»:

 

Շարունակությունը` այստեղ: