Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ով արդեն մի քանի ամիս է' նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմի 5-րդ եթերաշրջանում:

 

Խոսելով սիթքոմում իր անցած ճանապարհի մասին' Քրիստինան նշեց.

 

«Ասեմ, որ ինձ համար բավականին ուրախալի էր այն հանգամանքը, որ ես նույնպես պետք է այս մեծ ընտանիքի մի մասը դառնամ: Բացի նրանից, որ առաջարկը լսելը բավականին հաճելի էր, նաև չափազանց պարտավորեցնող, որովհետև պետք է հանդես գայի մի նախագծում, որտեղ յուրաքանչյուրը ուներ իր ուրույն տեղը»:

 

Թե ինչի՞ հետ է դերասանուհին կապում հեռուստադիտողի կողմից անմիջապես սիրվելն ու ընդունվելը, Քրիստինան նկատեց.

 

«Ես շատ եմ աշխատում ինձ վրա և չափազանց լուրջ եմ վերաբերվում իմ աշխատանքին: Աշխատում եմ յուրաքանչյուր նախադասության վրա և մտածում, թե ինչպես պետք է դա ներկայացնեմ: Փորձում եմ լինել մաքսիմալ անկեղծ: Այս ամենին գումարվում է թիմիս աշխատանքը, որոնց շնորհիվ կարողանում եմ ավելի վստահ անել այն, ինչ մտածում եմ»:

 

Դերասանուհու խոսքով' կարճ ժամանակում հասցրել է մտերմանալ ֆուլհաուսցիների հետ.

 

«Չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել, բոլորս շատ լավ հարաբերությունների մեջ ենք միմիանց հետ: Իմ հաջողության կարևոր բաղադրիչներից մեկն այն էր, որ ես մտա այնպիսի միջավայր, որտեղ ինձ շատ լավ ընդունեցին և իրենց ընտանիքի անդամ դարձրեցին»,- պատմեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում