Armlur.am-ը գրում է.

Կայքը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք նրանց բնավորության արտասովոր կողմերը, «կգաղտնազերծենք» ձեզ արդեն ծանոթ մարդկանց կյանքից մինչեւ այժմ քչերին հայտնի դրվագներ, անսպասելի հարցերի եւ անկեղծ պատասխանների արդյունքում կպարզենք նրանց էությունը: Այս անգամ զրուցել ենք երգիչ Մհերի (Մհեր Մեսրոպյան) հետ: 



-Մհե՛ր, շո՞ւտ եք արթնանում:

 -Ընդհանրապես` ոչ: Բայց վերջերս սկսել եմ շուտ քնել եւ շուտ էլ զարթնել. փորձում եմ կարգավորել ռեժիմս:

 

 -Նույնիսկ ամենազբաղված պահերին հասցնում եք…

 -Մի գավաթ սուրճ խմել: Որքան էլ շտապելիս լինեմ, հատկապես առավոտյան դա անում եմ:

 

 -Հանգիստը կանցկացնեիք ակումբներո՞ւմ, թե՞ բնության գրկում:

 -Բնության գրկում:

-Հագուստի` Ձեր նախընտրելի ոճը: -Այն ոճը, որն ինձ սազում է, համընկնում է իմ ներաշխարհի եւ տրամադրության հետ:

 

 –Ձեր ամենասիրելի տոնը:

-Ամանորը: 14 տարեկանից երաժշտական ասպարեզում եմ, եւ արդեն 20 տարի է` Նոր տարին, ցավոք, տանը չեմ նշում, այլ աշխատանքի վայրում:

 

 -Փոքրուց փոխանցված սովորություն, որից չեք ձերբազատվել:

 

-Բարիք գործելը: Կարծում եմ` դա էլ է սովորություն, եւ հիասթափությունները չեն կարող ինձ ետ պահել դրանից: Ես կարող եմ հիասթափվել մարդուց, բայց ոչ երեւույթից:

 

-Երբեք չէիք համաձայնի մասնակցել…


-«Ֆորտ բոյար» հաղորդմանը: Վախենում եմ էքստրեմալ իրավիճակներից, անգամ կարուսել նստելուց, էլ ուր մնաց, ասենք, կամրջից ոտքերս կապած նետվեմ. օդում սիրտս կկանգնի (ծիծաղում է): 

 

-Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն:


 -Ասում էին, թե իբր հարուստ պապա ունեմ, այնինչ՝ ես երաժիշտների ընտանիքից եմ, եւ եթե ֆինանսականի մասին է խոսքը, ոչ հոգեւորի, ապա ընտանիքս հարուստ չէ: Հայրս նվագում է կլառնետ եւ դուդուկ: Ընտանիքս այժմ ապրում է Ռուսաստանում: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում