Երեկ երգիչ Մհերը նշել է ծննդայն 36-ամյակը: Երկարատեւ լռությունից հետո երգիչը առաջին անգամ խոսել է Life.panorama.am-ի հետ եւ պատմել աշխատանքային նորությունների եւ տարեդարձի մասին:
«Իրականում բուն պատճառ չկար, որ հարցազրույցներ չէի տալիս, պարզապես ուզում էի մի փոքր լռություն պահպանել, չպատմել կյանքիս հետ կապված պատմությունները, այլ պարզապես ապրել ու վայելել: Երեւի ամեն մարդ էլ նման փուլեր անցնում է: Գլխավորն այնն է, որ իմ այդ քայլով կարողացա արդարացնել նպատակս»,- նշեց Մհերը:
Երգիչը խոստացավ, որ հաջորդ տարի շատ ավելի ակտիվ կլինի ու տեսահոլովակների պակաս չի զգացվի.
«Հիմա կարիք ունեի մի փոքր պասիվ լինել: Այնուամենայնիվ, միշտ էլ աշխատել եմ, ստեղծագործել, նոր երգերրի պակաս չկան, որոնք այսուհետ իրար լրացնելով կներկայացնեմ հանրությանը»,- նկատեց նա:
Խոսելով տարեդարձից' Մհերը պատմեց, որ առաջինը կինն է շնորհավորել. «Առավոտյան կինս շնորհավորեց, նա նախապես գեղեցիկ նվերներ էր պատրաստել, ամեն ինչ շատ հաճելի էր: Դե իսկ հետո օրն անցավ իմ շատ սիրելի Երեւանի մշակույթի պետական քոլեջում'անձնակազմիս եւ ուսանողներիս հետ միասին: Այս տարի տրամադրված չէի ծննդյան խնջույք կազմակերպելու, այնպես որ, օրս ընկերներիս շրջապատում միայն կանցնի»,- պատմեց երգիչը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։