Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտեւը հեռանում է բեմից, ՏԱՍՍ-ին հայտնել է կատարողի համերգային տնօրեն Բորիս Չիգիրեւը։
«Վալերի Յակովլեւիչը վաղուց լքել է բեմը, պարզապես հիմա նա պաշտոնապես է հայտարարել այդ մասին։ Բայց մենք երկար ժամանակ համերգներ չենք տվել եւ որեւէ ծրագրում չենք նկարահանվել, քանի որ նա արդեն 75 տարեկան է»,-ասել է Չիգիրեւը: