Շերի հայտարարել է, որ հյուրախաղերի է մեկնել իր նոր՝ «Closer To The Truth» անվանումով սկավառակը շրջանառության մեջ դնելու համար և դա իր հրաժեշտի շրջագայությունն է: Այս լուրը, որը նա հայտնել է Արիզոնայում վերջերս կայացած իր համերգներից մեկի ժամանակ, շատ անսպասելի էր նրա երկրպագուների համար:

 

Երգչուհին, չնայած 67-ամյա տարիքին, շարունակում է ապշեցնել հասարակությանը:

 

Կատարողը պատմել է, որ հատուկ այս համերգաշրջանի համար ստեղծվել են էքսցենտրիկ հագուստներ, սակայն խոստովանել է, որ դրանք հաճախ անհարմարավետ են և նույնիսկ դրանց պատճառով ընկել է: 

 

Իր հյուրախաղերի առաջին ելույթը Շերը սկսել է «Strong Enough» հիթով: Այնուհետև նա երգիչ Բոնոյի հետ միասին զարմացրեց հասարակությանը «I Got You Babe» երգի կատարմամբ: Ընդ որում՝ բեմում միայն Շերն էր, իսկ Բոնոն իր պարտիան կատարում էր մեծ էկրանից: