Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը խոստովանել է, որ հարուստ երկրպագուհին իրեն անընդհատ «ճնշել է»՝ փողի դիմաց սեքսով զբաղվելու առաջարկով։
«Նա մեծ ճնշում էր գործադրում ինձ վրա: Ես հրաժարվեցի՝ ասելով, թխահերներն այնքան էլ իմ ճաշակով չեն, բայց նա պատասխանեց, որ կփոխի մազերի գույնը: Ինձ թվում է՝ դա ինչ-որ տարվածություն էր»,-երգչի խոսքերը փոխանցում է Gazeta-ն։
Նա նաեւ նշել է, որ համերգներից եւ ելույթներից հետո իրեն հաճախ են փորձում անպարկեշտ առաջարկներով դիմել։ Այժմ, ըստ արտիստի, նման առաջարկները գալիս են միայն ակնարկներով: Դերասանուհի Իրինա Բեզրուկովան հավելել է, որ ինչ-որ մեկն իրեն առաջարկել էր բնակարան գնել ընդամենը մեկ գիշերվա դիմաց։ Սակայն դերասանուհին ընդգծել է, որ մտադիր չէ նման բաների շուրջ բանակցել։ «Կան բաներ, որոնք չեն վաճառվում. Նա գումարը բարձրացնում էր, իսկ ես ի պատասխան պարզապես ծիծաղում»,- ամփոփել է Բեզրուկովան։