Երկար ժամանակ սեքսով չզբաղվելը տարբեր կերպ է անդրադառնում մարդկանց վրա, գրում է  woman.rambler.ru -ը և ներկայացնում տղամարդու վարքի երկու մոդել, որոնք հուշում են` նա երկար ժամանակ է, ինչ օրգազմ չի ունեցել:

Կայքը նշում է, որ այդպիսի տղամարդ է նա, ով անընդհատ խոսում է սեքսի մասին, լկտի կատակներ անում, զննում գործընկերուհիներին: Մի խոսքով` դառնում է իսկական սեքսուալ մոլագար:

«Մտածեք միայն, թե ինչ է կատարվում նրա գլխում, երբ նույնիսկ արտաքինով է նման մի մարդու, ով երկար ժամանակ չի կենակցել կնոջ հետ» ,- գրում է պարբերականը:

Կա նաև սեքսի բացակայության մեկ այլ տարածված նշան` ինքնամփոփվածությունը, որը հիմնականում միայն աղջիկների հետ շփվելիս է արտահայտվում:  Այդ դեպքում տղան միշտ բարկացած է լինում բոլոր աղջիկների վրա, աշխատանքի է գնում, զբաղվում սիրելի գործով, բայց երբեք չի խոսում ինտիմ կյանքի կամ դրա բացակայության մասին:

«Ինչպես գիտենք, սեքսը հիանալի միջոց է լիցքաթափվելու և սթրեսից ազատվելու համար: Եթե տղամարդն ինտիմ կյանք չունի, նա դառնում է նյարդային, դա փաստ է: Ուղղակի որոշները փորձում են թաքցնել իրենց խնդիրները, իսկ որոշները բացահայտ կերպով ցույց տալիս իրենց վատ տրամադրությունը` քննադատելով մարդկանց»,- գրում է woman.rambler -ը: