Ղազախստանից բոդիբիլդեր Յուրի Տոլոչկոն, ով ամուսնացել է սեքս-տիկնիկի հետ, խոսել է մսի օգտակարության մասին։ Այս մասին գրում է Daily Mirror-ը։
Տոլոչկոյի խոսքով՝ 25 տարեկանում նա փորձել է հրաժարվել կենդանական ծագման սննդից։ Շուտով նրան թվացել է, որ մարմինն ավելի ճկուն է դարձել։ «Ես ինձ նաև թեթև և եռանդուն էի զգում», - ասում է բոդիբիլդերը: «Դուք պետք է հասկանաք, որ մարմինը մեծ էներգիա է ծախսում միսը մարսելու վրա»:
Հինգ տարի անց Տոլոչկոն հրաժարվել է բուսակերությունից։ Այժմ նա համոզված է, որ սթեյքից, հավից և ձկից բաղկացած մսային դիետայի շնորհիվ իր մոտ առաջանում է «կենդանական կիրք», որն օգնում է իրեն օրական հինգ անգամ սեքսով զբաղվել իր տիկնիկների հետ։ Նրա խոսքով' այն օրերին, երբ տիկնիկները տրամադրություն չեն ունենում, ձեռնաշարժությամբ է զբաղվում երեքից ութ անգամ։