Երգիչ Ստաս Միխայլովի կինը՝ Իննան, աջակցել է ամուսնուն՝ պատասխանելով նրա քննադատության վերաբերյալ Ալլա Պուգաչովայի հեգնանքին։ Թեմայի շուրջ նա կիսվել է Instagram-ի իր էջում, գրում է Lenta.ru-ն։

«Ոչ թե Ստասիկ, այլ Ստանիսլավ... Մենք քեզ սիրում ենք։ Հուսով ենք, որ առողջ միտքը կհաղթի»,-գրել է նա՝ ի պատասխան երգչուհու հրապարակման։

Դրանից առաջ Պուգաչովան պատասխանել էր Միխայլովի քննադատությանը Ռուսաստանից հեռանալու վերաբերյալ։ Աստղը ծիծաղել էր երգչի այն խոսքերի վրա, թե երկիրը լքած հայտնիները «դեռ ծնկի կգան»: «Ստասիկ Միխայլով, ի՞նչ է պատահել քեզ: Ես ձայնազուրկ երգչուհի եմ՝ ծեր Ալլա Պուգաչովան։ Այո, ես քո առաջ ծնկի կիջեի, բայց ոտքերս նույնը չեն»,-հեգնել է նա։