Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխության համար ընտրել էր «mob wife aesthetic» ոճը։
43-ամյա հայուհին կրկին շիկահեր է դարձել: Նորաձեւության տան Pre-Fall 2024 հավաքածուից նա ընտրել էր սեւ մուշտակ եւ լեգինսներ: Իր կերպարը նա լրացրել էր Balenciaga-ից շղթայաձեւ խոշոր ականջօղերով:
Քարդաշյանի համար սա առանձնահատուկ երեկո էր, քանի որ միջոցառմանը նա պարգեւատրվեց Kinship Award-ով՝ քրեական արդարադատության մեջ բարեփոխումների համար, որոնք նա սկսել է նախաձեռնել 2018 թվականին: