Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է նոր կրքոտ ֆոտոշարքով: Կադրերը հրապարակվել են աստղի ինստագրամյան էջում:
Լուսանկարներում Քիմը պատկերված է ծովում` մարմնագույն լողազգեստով, որն առաջին հայացքից տպավորություն է թողնում, թե նա մերկ է:
Իր կերպարը հայտնի հայուհին լրացրել է լայնեզր գլխարկով, որով փակել է առանց շպարի իր դեմքը:
Հրապարակմանը կից Քիմը նշել է, որ հանգստանում է իր սիրելի կղզում, սակայն, թե կոնկրետ որում` նա չի նշել: