Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։

 

IMG_4869.jpeg (80 KB)

 
 

Երկրպագուներից մեկը տեսանյութ է հրապարակել երգչուհու համերգից, որից հետո մեկնաբանությունների տեղատարափ է եղել այն մասին, որ Քրիստինան նիհարելու համար դեղամիջոցներ է օգտագործում: Տեսանյութում Քրիստինան կրում է սեքսուալ բոդի, որն ընդգծում է նրա բարակ իրանը։

 

IMG_4870.jpeg (97 KB)

«Երգեք ինձ հետ... «O-O-OZEMPIC», - մեկնաբանել է մեկը՝ նկատի ունենալով «Ozempic»-ի գովազդային ջինգլը: «Այ քեզ բան, նա զարմանալի տեսք ունի: Ես նույնպես կցանկանայի Ozempic ընդունել, բայց վախենում եմ կողմնակի ազդեցություններից»,- նշել է մեկ ուրիշը։

IMG_4871.jpeg (63 KB)

«Օզեմպիկն ահավոր ծերացնում է բոլորին, բայց այն ազնվորեն հրաշքներ է գործում նրա դեպքում: Նա անհավատալի տեսք ունի», «Մինչ օրս լավագույն արդյունքը»,- գրել է երկրպագուներից մեկը:

IMG_4872.jpeg (94 KB)

Նշենք, որ Ozempic-ը 2-րդ տիպի շաքարախտի բուժման դեղամիջոց է, որը հայտնի է աստղերի շրջանում, քանի որ արագ նվազեցնում է քաշը: