Ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեն հայտարարել է իր մասնակցությամբ «Հղիության թեստ» սերիալի թողարկման մասին։

Երգչուհին Instagram-ում հրապարակել է շոուի նոր եթերաշրջանի թրեյլերը, որը կթողարկվի նոյեմբերի 27-ին՝ ռուսական Առաջին ալիքով։ Երգչուհին կատարել է գլխավոր բժիշկ Նինա Արտամոնովայի դերը։

Դեռեւս մարտին Օրբակայտեն ասել էր, որ լատիներեն է սովորել՝ «Հղիության թեստ»-ում նկարահանվելու համար։ Նա նաեւ խոստովանել էր, որ հետեւել է բժիշկներին, ովքեր այդ դերի համար աշխատում են կլինիկայում, գրում է թերթը։

«Անկեղծ ասած, ես զգում եմ, որ նրանք երկնային էակներ են: Նրանք մարդիկ են, ովքեր կարող են ժամերով կանգնել վիրահատական սեղանի շուրջ»,-ասել է Օրբակայտեն։