Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն Instagram-ի իր պաշտոնական էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որն արվել է 2019 թվականին։ Հրապարակված կադրում նա ներկայացել է լողազգեստով, իսկ կերպարը համադրել է արեւային կանոցի հետ։ Երգչուհու արխիվային հրապարակումը հիացրել է նրա հետեւորդներին։ Նրանք հատկապես նշել են Ալլա Պուգաչովայի 49-ամյա դստեր՝ իդեալական կազմվածքը։
Լուսանկարն արվել է Մայամիում գտնվող լողավազանում։ Օրբակայտեն ամերիկյան այս քաղաքում ապրում է գրեթե 15 տարի ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի եւ նրանց ընդհանուր դստեր՝ Կլավդիայի հետ: