Բրիթնի Սփիրսը նորից անկեղծ պատմել է իր առողջական խնդիրների մասին։ 42-ամյա երգչուհին Instagram-ի արդեն հանված գրառման մեջ հայտնել է, որ ցանկանում է ներել այն մարդկանց, որոնք դարձել են «իր նյարդերի վնասման» պատճառ, ինչն այնքան ուժեղ է, որ նա «չի կարող երբեմն անգամ մտածել»։
«Կար ժամանակ, երբ ինձ իմ կամքին հակառակ երկար ժամանակ պահում էին որոշակի տեղում»,- գրել է նա՝ նկատի ունենալով խնամքի տակ անցկացված ժամանակը, որն ավարտվել է 2021թ. նոյեմբերին։ Այդ ժամանակվանից ես փոխվել եմ»,- շարունակել է Սփիրսը։
Նա նշել է, որ շատ մարդիկ «չգիտեն, թե ֆիզիկապես ինչի միջով է անցել իր մարմինը»։ Երգչուհու խոսքով՝ իր «չափազանց խոր» վերքը «հավանաբար կմնա ընդմիշտ»։ Բրիթնին հավաստիացրել է, որ սովորել է հաղթահարել դա՝ «ամեն ինչ անելով իր ուժերի ներածի չափով», բայց «ես չեմ զգում, որ աշխարհը թույլ է տվել դա ինձ»։
«Ես պետք է դառնամ ավելի նշանակալի մարդ եւ ներեմ իմ ծնողներին... բայց դա շատ դժվար է... Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի մոռանամ դա եւ մյուսներին չվնասեմ իմ ցասմամբ»,- ասել է Սփիրսը։
Երգչուհու նյարդի վնասման մասին լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ նա պատմել է, որ կոտրել է ոտքը Լոս Անջելեսում, Chateau Marmont-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մայիսի 2-ին։ Երգչուհին Ինտերնետում իր երկրպագուներին պատմել է, որ ընկել է Հոլիվուդի հյուրանոցում պարելու ժամանակ։