Բրիթնի Սփիրսը դատարան է դիմել՝ պահանջելով իրեն ազատել հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալությունից, հայտնում է The Independent-ը։
Երգչուհին նաեւ խնդրում է իրեն թողնել ժամանակավոր խնամակալ Ջոդի Մոնթգրոմերի խնամակայության տակ։ Ինսայդերները հայտնում են` սպասvում է, որ նրա հայրը կձգի դա թույլ չտալ։
Հիշեցնենք՝ Սփիրսը դստեր նկատմամբ խնամակալությունը ստանձնել է 2008թ.-ից դատարանի որոշմամբ անմիջապես նյարդային պոռթկումից հետո, որն աղջիկը վերապրել էր։ 2019թ.-ին նա առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես վայր է դրել այդ պարտականությունները։ Այժմ նա կրկին խնամակալի դեր է ստանձնել, նույնիսկ անկախ Բրիթնիի ու նրա երկրպագուների բողոքից։ Ի աջակցություն Բրիթնի Սփիրսի հեշթեգը հայտնիություն է ձեռք բերել հուլիսի սկզբին. աստղի երկրպագուները պահանջել են նրան իրավունք եւ անկախություն տալ։
Ջեյմի Սփիրսը, սակայն, վստահ է, որ հանրությունն իրավացի չէ. «Մարդիկ նվազագույն պատկերացնում անգամ չունեն այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունենում»։