Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն ակնարկել է իր կարիերայի ավարտի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The Hollywood Reporter-ը։
Երգչուհին հերթական անգամ կիսվել է իր ապրումներով, երբ նա 13 տարեկան էր և գտնվում էր հոր խնամակալության տակ։ «Ես ցմահ շատ տրավմաներ ունեմ, և այո, ես բարկացած եմ, հավանաբար այլևս ելույթ չեմ ունենա», - ասել է նա:
Սփիրսի խոսքով՝ ինքը գոհ չէ իր նախագծերից, որոնցով զբաղվել են իր՝ խնամակալության տակկ գտնվելու շրջանում՝ 2008-2021թթ.: Արտիստը քննադատել է այդ ժամանակ իր հետ աշխատած պարուհիներին, ինչպես նաև դժգոհել է համերգային շրջագայության ժամանակ լուսանկարիչների վատ նկարներից։
2021 թվականի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրեց Սփիրսի հոր 13 տարվա խնամակալությունը։ Աստղը պնդել է, որ ծնողը սահմանափակել է իր սոցիալական շրջանակը, ստիպել է աշխատել, ուժեղ դեղամիջոցներ ընդունել և թույլ չի տվել հղիանալ։