Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն աշխատում է իր նոր երգերի վրա։ Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում։
Ամերիկացի 40-ամյա փոփ աստղը տեսանյութ է հրապարակել, որում լոգասենյակում իրեն նկարում է հեռախոսով եւ բարձր երգում։
Երգչուհին երկրպագուներին վերջին անգամ նոր հիթերով ուրախացրել է 2016թ․-ին, երբ թողարկում էր «Glory» սկավառակը։ Ինսայդերների հայտարարությունների համաձայն՝ Բրիթնին ուրախ է երաժշտական ոլորտ վերադառնալու հնարավորությանը, սակայն դա նրա համար «կյանքի գխավոր առաջնահերություն» չէ։ Երգչուհին սոցիալական ցանցերում իր երկրպագուներին հիշեցրել է իր վաստակի մասին։ Օրինակ՝ այն մասին, որ ինքը դարձել է փոփ երաժշտության քիչ պատմության ընթացքում այն քիչ արտիստներից մեկը, որոնք սկավառակներն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 100 միլիոն օրինակով։