Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել այն մասին, թե որ տարիքում է կորցրել կուսությունը։

Կուբայական ծագմամբ ամերիկացի երգչուհի-երգահանը հռչակ ձեռք բերեց «Fifth Harmony» աղջիկների փոփ խմբի կազմում: Այնուհետեւ նա կենտրոնացավ իր սոլո կարիերայի վրա՝ թողարկելով այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Havana»-ն եւ «Señorita»-ն՝ Շոն Մենդեսի հետ։

«Armchair Expert with Dax Shepard» փոդքաստում երգչուհին խոստովանել է, որ կորցրել է կուսությունը 20 տարեկանում։

«Այդ ժամանակ ես իմ առաջին հարաբերությունների մեջ էի»,-հիշել է նա՝ նշելով, որ իր այն ժամանակվա ընկերոջ՝ Մեթյու Հուսիի հետ հանդիպել է «Today» շոուի նկարահանման հրապարակում։

«Մենք գնացինք ընթրիքի, եւ դա իմ առաջին հարաբերությունն էր», - շարունակել է Կաբելոն,-«Բավական ուշ եմ հարաբերություններ սկսել՝ 20 տարեկան էի... Առաջին անգամ էի սեքսով զբաղվում։ Առաջին սերը. դա գեղեցիկ էր»: