ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակչուհի Թինա Հայնսի մոտ սրտի կանգ է գրանցվել, որից հետո բժիշկները չորս անգամ նրան փորձել են կենդանացնել: Մինչ բժիշկների ժամանելը Թինայի ամուսինը փորձել է փրկել կնոջը` համապատասխան օգնություն ցուցաբերելով:

Հիվանդանոցի ճանապարհին կնոջը կյանքը փրկելու փորձեր են արել արդեն բժիշկները: Ընդհանուր առմամբ` Թինան կլինիկական մահվան վիճակում է եղել 27 րոպե:

Գիտակցության գալուց անմիջապես հետո կինը միանգամից վերցրել է թուղթ ու գրիչ և գրել. «Նա գոյություն ունի»: Երբ բարեկամները խնդրել են Թինային բացատրել գրածի իմաստը, նա արցունքներն աչքերին նայել է երկինք:

Թինա Հայնսի խոսքերով` կլինիկական մահվան ընթացքում նա տեսել է ինչ-որ մեկի արտացոլանքը, որը կանգնած է եղել վառ դեղին դարպասների դիմաց: