Կալիֆորնիայում հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդն ու ամենակարճահասակ կինը, գրում է The Telegraph-ը։
Սուլթան Կոսենը, ով ունի 251 սմ հասակ, և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված Ջեթի Ամգեն, ով ունի 62,8 սմ հասակ, միասին լուսանկարվել են։
Զույգը նախկինում հանդիպել է Կահիրեում 2018 թվականին։
Թուրք 41-ամյա Սուլթան Կոսենը պաշտոնապես դարձավ աշխարհի ամենաբարձրահասակ մարդը 2009 թվականին, երբ պարզվեց, որ նա ավելի քան 10 սմ հասակով բարձր է Բաո Քսիշունից, ով այդ ժամանակ ռեկորդակիր էր:
Նրան է պատկանում նաև մարդու ամենաերկար ձեռքերի ռեկորդը, որոնցից յուրաքանչյուրը դաստակից մինչև միջնամատի ծայրը ունի 28,5 սմ երկարություն:
Մինչև տասը տարեկանը Կոսենը նորմալ զարգանում էր, բայց ուռուցքը նրան բերեց մի վիճակի, որը կոչվում է «հիպոֆիզային գիգանտիզմ»։
Instagram-ում 241 000 հետևորդ ունեցող ռեկորդակիրը կրում է հատուկ կարված հագուստ և քնում է երեք մետրանոց մահճակալի վրա։
30-ամյա հնդիկ դերասանուհի Ամգեն ավելի կարճահասակ է, քան միջին վիճակագրական երկու տարեկան երեխան, և 18 տարեկանում կշռում էր ընդամենը 5 կգ:
Նրա մարմնի փոքր չափերը պայմանավորված է գաճաճության մի ձևով, որը կոչվում է «ախոնդրոպլազիա», ինչը նշանակում է, որ նա երբեք չի մեծանա:
Երբ Ամգան 15 տարեկան էր, նա ռեկորդ սահմանեց՝ դառնալով ամենակարճահասակը դեռահաս աղջիկների մեջ։
Երեք տարի անց նա դարձավ աշխարհի ամենակարճահասակ կինը և մինչ օրս կրում է այդ տիտղոսը:
Ամգեն Instagram-ում ունի 1,4 միլիոն հետևորդ և իրականացրել է իր երազանքը՝ դառնալով աշխարհի ամենափոքր դերասանուհին ամերիկյան American Horror Story հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: