Սուպերմոդել Բելլա Հադիդը, ով ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, բնության գրկում արված գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել։
Ինստագրամում հրապարակված լուսանկարներում 23-ամյա մոդելը մուգ շագանակագույն լողազգեստով ցուցադրել է անթերի կազմվածքը։
Պաղեստինյան ծագմամբ գեղեցկուհու կերպարն ամբողջացրել է գլխաշորը և նուրբ վզնոցը։
Բելլան մեկնաբանության մեջ նշել է, որ լուսանկարներն արվել են 2020 թվականի մայիսի 29-ին։