ԱՄՆ-ում մահացել է հայտնի ամերիկացի երգչուհի Լին անդերսոնը: 67-ամյա երգչուհու մահվան պատճառ է դարձել սրտի կանգը, հաղորդում է Tennessean պարբերականը:

 

Անդերսոնը ծնվել է 1947 թ., Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆոքս քաղաքում: Արդեն 19 տարեկանում նա թողարկել է իր առաջին Ride, Ride, Ride ալբոմը: Սակայն առավել հայտնի երգչուհին դարձել է 1970 թվականին' Rose Garden երգի շնորհիվ, որի համար Անդերսոնը արժանացել է «Գրեմի» մրցանակին: Իր կարիերայի ընթացքում նա փողարկել է 33 ալբոմ: