78 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան,- հունվարի 14-ին հայտնել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։

Անաստասիա Վոզնեսենսկայան առավել հայտնի է «Гараж» և «Майор Вихрь» ֆիլմերում խաղացած դերերով, սակայն նա նախընտրում էր թատրոնի բեմը։

Վոզնեսենսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցը, իսկ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկերոջ՝ Անդրեյ Մյագկովի հետ, որի հետ ապրել է 57 տարի։

 
 

1965 թվականին Վոզնեսենսկայան սկսեց իր կարիերան «Սովրեմեննիկ» թատրոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Մոսկվայի գեղարվեստական թատրոն։

Դերասանուհու դեբյուտը կինոյում կայացել է 1966 թվականին։ Նա առավել հայտնի է «Майор Вихрь» ֆիլմում ռադիոօպերատոր Անյա Ռադիոնովայի դերով։
Նրա մասնակցությամբ ֆիլմերից հիշարժան է նաև «Гараж» ֆիլմում խաղացած շուկայի տնօրենի դերը: Վոզնեսենսկայան խաղացել է նաև «Կայարան երկուսի համար» ֆիլմում, սակայն ամենաշատ դերերը նա մարմնավորել է թատրոնի բեմում:

 

ԻIնչպես հայտնի է դարձել KP.RU-ին, ժողովրդական արտիստուին մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Դեկտեմբերի 20-ին Անաստասիա Վալենտինովնան հանձնել է Covid-19-ի թեստ Մոսկվայի շրջանի կլինիկաներից մեկում։ Թեստի արդյունքը դրական է եղել։ Մի քանի շաբաթ դերասանուհին պայքարում էր հիվանդության դեմ, սակայն չկարողացավ ապաքինվել դրանից։

shantnews.am