ԱՄՆ-ում 65 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի երգչուհի Անժելիկա Վարումի հայրը` կոմպոզիտոր Յուրի Վարումը: Վարումի մահվան մասին լուրը հայտնել է Լեոնիդ Ագուտինը` գրելով Facebook-յան իր էջում:

 

«Մենք մեծ վիշտ ունենք: Մահացել է Յուրի Վարումը: Հիվանդությունը դաժան և անողոք է: Նա կդառնար 65 տարեկան. Յուրի Իգնատովիչը մեր «հայրն» էր և մեր տիեզերքի կենտրոնը, մեր հոգևոր դաստիարակը, մեր ճշմարտությունը, մեր իմաստուն խորհուրդները, մեր վերջնական և անկեղծ ճշմարտությունը: Մեզ համար շատ դժվար է: Դժվար է հատկապես իմ կնոջ համար»,- գրում է նա:

 

Ագուտինը նաև հայտնել է, որ հայրն ու աղջիկը` Անժելիկան ու Յուրին, շատ կապված են եղել միմյանց, ինչպես մեկ օրգանիզմ: Զարմանալի է` նրանք տիեզերական ուժով հասկանում էին միմյանց:

 

Յուրի Վարումը ծնվել է Բելառուսում: Նա իր դստեր համար հեղինակել է այնպիսի ճանաչված երգեր, ինչպիսիք են "Гуд бай, мой мальчик", "Ля Ля Фа", "Художник, что рисует дождь":