Բոլիվուդում հայտնի դիմահարդար, ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Այշվարյա Ռայն ու Պրիյանկա Չոպրան, վայելում է իր կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը: Մարիաննան պատրաստվում է մայրանալուն, եւ այս շրջանն անմահացնում է տարբեր տեսա եւ ֆոտո նյութերով, որոնցով կիսվում է նաեւ ինստագրամյան իր էջում:

 

IMG_5555.jpeg (436 KB)

 
 

Օրերս Մարիաննան փայլել է շքեղ ու համարձակ ֆոտոշարքում, որում բաց հանդերձանքով ցուցադրել է իր գեղեցիկ կարգավիճակը: Կադրերում ոճաբանը, գրեթե, կիսամերկ է. նա միայն երկար թինոց է կրում, որը ոսկեփայլ շղարշից է պատրաստված: Ապագա մայրիկը մազերը հարդարել է բնական ալիքներով, իսկ դիմահարդարումը լրացրել շագանակագույն տոներով:

 
 

IMG_5554.jpeg (216 KB)

«Փայլում եմ աստղի պես իմ Փյունիկի հետ»,-հրապարակմանը կից գրել է Մուկուչյանը: Ֆոտոշարքի հեղինակը Պրիյանկ Նանդվանան է, ոճաբանը՝ Հարշադ Գադհվին:

IMG_5557.jpeg (396 KB)