Այսօր դերասանուհի Անի Բայաթյանը տոնում է ծննդյան 32 ամյակը, ինչի առիթով նա շնորհավորական բազմաթիվ հեռախոսազանգեր ու սոցցանցային բարեմաղթանքներ է ստացել:

Esem.am-ը զրուցեց դերասանուհու հետ, ով որոշ մանրամասեր հաղորդեց, իսկ տարիքի հետ կապված կատակով ասաց, որ նոր - նոր բոլորում է 23-ը: «Շատ ուրախ եմ, որ այսօր ծնուդնս է: Ուղիղ կեսգիշերին առաջինը քույրս' Աննան է շնորհավորել, որից հետո դեռ գիշերվանից այնքան զանգեր ու նամակներ եմ ստացել, որ էլ ասելու չի. բոլորին սիրով պատասխանում եմ ու հայտնում իմ շնորհակալությունը. շատ զգացված ու հուզված եմ, հարազատներիս ցուցաբերած ուշադրության համար, ասաց դերասանուհին' հավելելով,- դեռ նվերներ չեմ ստացել, բայց աղջիկս' Վիոլան, շարժի մեջ է, ինքը դեռ գումար չի վաստակում և տատիկ-պապիկից է փող խնդրում ինձ նվեր գնելու համար, սակայն դեռ չգիտեմ՝ ինչ է որոշել առնել, ամեն տարի սովորաբար նկար է նվիրում, այս տարի էլ ուրախ կլինեմ, որ նկար նվիրի»:

Դերասանուհին երեկոյան ընտանեկան փոքրիկ խնջույք է կազմակերպելու, դստեր և քրոջ տղայի հետ համտեսելու է տոնական տորթը, որից հետո մտերիմ ընկերենրի հետ փաբ է գնալու' զրուցելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար:
«Ես ոչ մեկին անվանական չեմ հրավիրել ծնունդիս, այս պահին չգիտեմ անգամ, թե ովքեր կգան, ինձ հարազատ մարդկանց ուղղակի ասել եմ, որտեղ եմ լինելու, եթե կուզեն' կմիանան»,- նշեց Անին:

Հիշելով նախորդ տարիների ծննդյան տոները՝ Անին առանձնացրեց իր 20 ամյակը, որն ըստ իրեն, ամենաուրախն ու հիշարժանն է եղել:
Խոսելով անձնական կյանքից՝ Անին նկատեց. «Որ անձնական թեմաներով հարց են տալիս, ծիծաղս գալիս է: Իրականում այս շրջանում անձնական ոչինչ չունեմ. ինձ շատ սիրողներ կան, բայց ես շատ պասիվ եմ դարձել: Հիմա ավելի շատ կարևորում եմ աշխատանքս, առաջիկայում գործնական շատ ծրագրեր ունեմ. քանի երիտասարդ եմ' կարիերայիս մասին եմ մտածում»:

Իրեն աշխատանքին նվիրած դերասանուհին մի շարք գործնական առաջարկներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս:
«Ներկայացում խաղալու հրավեր ունեմ Գերմանիայից. եթե բանակցությունները հաջող ավարտվեն, եկող ամառ կմեկնեմ, իսկ այս պահին ընդգրկված եմ «Կատարյալ ամուսինը» ներկայացման մեջ»:

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և նորանոր հաջողություններ մաղթում:

 

Շնորհավորեց Մերի Պողոսյանը