Նաիրա Մովսիսյանի կյանքում 2015 թվականի դեկտեմբերի 10-ը բեկումնային էր. հենց այդ օրն է ծնվել նրա առաջնեկը՝ Մարիան։ BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել դերասանուհու դստեր լույս աշխարհ գալու մասին, այս զրույցի առիթն էլ փոքրիկի 1-ամյակն է. «Որոշեցինք մեր հյուրերին տանն ընդունել։ Քանի որ երեկոյան առաջին ձյունն էր գալիս Երեւանում, նաեւ գնացինք ձնագնդի խաղալու։ Մարիան ուրախ տրամադրություն ուներ, բոլորի հետ շփվում էր»։
Թե մեկ տարվա ընթացքում ինչն է փոխվել իր կյանքում, Նաիրան պատասխանել է. «Ավելի եմ գնահատում սիրելը, բայց այդ բառն արդեն զգուշությամբ եմ ասում։ Սովորել եմ այդ զգացմունքը գնահատել, չեմ շռայլում, եթե առաջ գլոբալ էր, հիմա կա Մարիան։ Նա հիշեցնում է իմ մանկությունը, խառնվածքով, դրական էներգիայով, խելացիությամբ, նույնիսկ ուտելով ինձ նման է:)»։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: