Երեկ՝ ապրիլի 8-ի, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել դերասանուհի Նաիրա Մովսիսիյանի եւ Վան Հակոբային պսակադրությունը: Ամուսնական առաջին օրվա առավոտյան իր ապրումներով Life.panorama.am-ի հետ կիսվեց դերասանուհին. «Պետք է ասեմ, որ երեկ ոչինչ չեմ զգացել, ոչ մի հուզմունք, ոչ մի շփոթմունք, ես եւ ամուսինս միայն մի բան էինք մտածում՝ մեր պսակադրության օրն է եւ մենք պետք է մի լավ ուրախանանք:
Առանց ավանդական հայկական հարսին հատուկ ամոթխածության՝ ես երեկ լավ պարել եւ ուրախցել եմ մինչ ուշ գիշեր»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ հարսանեկան խորհրդավոր զգացողություն ու հուզմունք միայն այս առավոտ է զգացել. «Երեկ մեզ պսակադրող արքեպիսկոպոսը ամուսնական վկայագրի հետ միասին նվիրեց հատուկ նորապսակների համար Աստվածաշունչ, եւ այսօր ամուսնուս հետ այն բացեցինք, որպեսզի մակագրենք ու հանկարծ կարդացի առաջին տողերը, որտեղ գրված էր, որ մենք այլեւս մի մարմին ենք, ու զգացի, որ անմիջապես փշաքաղվեցի եւ մի տեսակ հուզվեցի»,- պատմեց Նաիրան:
Շարունակությունը` այստեղ: