BRAVO.am-ը ամանորյա ֆոտոշարք է իրականացրել Նաիրա Մովսիսյանի եւ նրա 1-ամյա դստեր հետ։ Փոքրիկ Մարիան ակտիվ խաղում էր, ժպտում եւ մայրիկի հետ ֆոտոխցիկի առջեւ դիրքեր ընդունում։ Դերասանուհու հետ նաեւ անկեղծ զրուցել ենք:
Նոր տարին կնշենք Երեւանում. գուցե կեսգիշերին ժամանցի վայրերից մեկում լինենք։ Ինձ համար կարեւոր է, որ մայրս ողջ տարվա ծանրաբեռնվածությունից հետո այդ օրը հանգստանա։ Ամանորի գիշերը երբեք չեմ աշխատել. մայրս թույլ չէր տալիս, որ հանուն գումարի տանը չնշեմ։ Ուսանողական տարիներին էլ նրա շնորհիվ ուսանողական կյանքից չեմ զրկվել, ստիպված չեմ աշխատել, նվիրվել եմ ուսմանը: Նկատել եմ, որ կարողանում եմ միայն մի բանի վրա կենտրոնանալ, հասկացել եմ, որ աշխատանքն ու ընտանիքը չեմ կարողանում համատեղել:
Նախորդ տարին դիմավորել եմ Միացյալ Նահանգներում՝ ընկերուհուս տանը, մայրիկիս բացակայությունը զգացվում էր։ Այս տարի ավելի լիարժեք կնշենք։ Ակնկալում եմ հաջորդ տարի ունենալ այն, ինչը դեռ չեմ ունեցել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ 2017-ին ինչ-որ պայծառ փոփոխություն է լինելու, պարզապես հավատում եմ։
Շատ խիստ մայր եմ. երեխան կարող է ակտիվ լինել, բայց ոչ՝ լկստված։ Իմ բալիկը շատերին է զարմացնում, որովհետեւ երբ ասում եմ՝ մի արա, չի անում։ Երեխան սպիտակ «թուղթ» է, դեռ չծնված պիտի սկսես ստեղծագործել ու դաստիարակել: Ծնողը պիտի ուղղորդի, եթե ես թույլ տամ, կամակոր ու երես առած կլինի։
Մանրամասները՝ այստեղ: