Դերասանուհի Էմմա Մանուկյաը երեկ նշում էր ծննդյան տոնը. նա բոլորեց 26 տարին: ESem.am-ը շնորհավորել է Էմմային ու հետաքրքրվել, թե ինչպես է անցել տոնական օրը: Ըստ Էմմայի` ամեն բան հիասքանչ է եղել, օրն էլ աշխատանքային է անցել:

 

 

Նրա խոսքով` հատուկ անակնկալներ չի ունեցել: «Առհասարակ իմ կյանքում անակնկալներ չեն լինում. միշտ ես եմ անակնկալ մատուցում»,-շեշտեց Էմման և նշեց, որ ծննդյան տոնի կապակցությամբ առաջին շնորհավորանքը մտերիմ ընկերուհուց` դերասանուհի Անի Գալստյանից է ստացել:

 

Էմմայի փոխանցմամբ` ամուսինը` դերասան Վիլեն Սարգսյանը, ջերմ  շնորհավորանք է հղել իրեն, որը մանրամասնել չի ցանկանում:) Նա պատմեց, որ օրվա ընթացքում աղջիկը պարբերաբար կրկնել է, որ մայրիկի ծննդյան օրն է: «Աղջիկս էլ գրկեց ու շնորհավորեց ինձ»,-ասաց դերասանուհին, ում փոխանցմամբ` 21 տարեկանից հետո չի սիրում նշել ծննդյան տարեդարձերը:

 

 

«20 և 21 տարեկանիս օրերը մեծ շուքով նշել եմ, իսկ դրանից հետո այլևս չեմ նշում օրս: Առանձնապես չեմ սիրում այդ օրը, քանի որ զգում եմ` մեծանում եմ: Նախընտրում եմ 21 տարեկան մնալ»,- ասաց նա:

 

Այժմ «Սիրո գերին» սերիալում նկարահանվող Էմման ESem.am-ի հարցին՝ տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք է պահելու, պատասխանեց. «Կպահեմ, որ առաջիկայում որպես հիմնական դերասանուհի աշխատեմ թատրոններից մեկում»:

 

 

Ըստ Էմմայի` ամենաշատն ուրախանում է ծաղիկներ նվեր ստանալիս, նրա նախընտրած նվերներից է նաև շոկոլադը, իսկ հագուստ ու այլ իրեր դերասանուհին նախընտրում է ինքն ընտրել, որպեսզի իր ճաշակով լինի:

Մեզ հետ զրույցում Էմման անկեղծորեն նշեց նաև, որ իր համար ամենասպասված նվերը կլինի դեպի Մալդիվներ ուղեգիրը, որին դեռ սպասում է:

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը