Դերասանուհի Էմմա Մանուկյանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ նկարահանվում է «Անցյալի ստվերները» հեռուստասերիալում, որտեղ հղի վիճակում հոգեբուժարանում է հայտնվել: Նոր կերպարի մասին խոսելիս նա նշեց, որ այն տարբերվում է նախորդներից: Ըստ դերասանուհու՝ միանգամից համաձայնել է ներկայանալ այդ կերպարով. «Իմ խաղացած խելոք ու բարի աղջկա կերպարներից հետո նման կերպար խաղալը բավականին հետաքրքիր է»:
Էմմայի փոխանցմամբ` հոգեբուժարանում հայտնված աղջկա կերպար կերտելը բավականին էներգիա է խլում ու այնքան էլ հեշտ չէ: «Անհավասարակշռված մարդու դեր խաղալու պարագայում արտահայտչամիջոցները շատ են: Անկախ հիվանդությունից, իմ հերոսուհին բավականին առողջ է դատում իր երեխայի հետ կապված ամեն բան. մայրական բնազդը շատ առողջ է նրա մեջ, նույնիսկ մարդկանց կողքով այնպես է անցնում, որ ոչ ոք իրեն չդիպչի ու չվնասի փոքրիկին»,- ասաց Էմման` ավելացնելով, որ իրական կյանքում բալիկի չի սպասում:
Շարունակությունը` այստեղ: