New York ամսագրի խմբագիրները շապիկին զտեղել են թոփլես տրանսգենդեր տղամարդու։ Համապատասխան լուսանկարն ու մեկնաբանությունները հայտնվել են ամսագրի Instagram-յան էջում։

Լուսանկարիչ Դեն Ուինթերսը ֆիքսել է Գաբրիել Մակին կիսամերկ՝ սպիտակ ֆոնի վրա՝ Calvin Klein կիսավարտիքով: Նկարահանումների մասնակիցը որպես զարդ ընտրել է մեծ ականջօղեր։ Վերոնշյալ կադրում տղամարդու աջ ոտքի վրա պատկերված է մեծ սպի, որը նա ստացել է ֆալոպլաստիկայի՝ առնանդամի մասնակի կամ ամբողջական վիրաբուժական վերականգնման ժամանակ։

Նյութի հերոսը հոդված է գրել ամսագրի համար, որտեղ նկարագրել է նշված վիրահատության նախապատրաստումը և թվարկել դրա հետևանքները։ Ըստ Մաքի՝ ազդրի վրա խորը սպիները, որից վիրաբույժը հեռացրել է մաշկի կտորները՝ առնանդամի հյուսվածք ստեղծելու համար, երկար ժամանակ է վերականգնվել՝ առաջացնելով ցավ և անհանգստություն։

 
 

«Ես իմ փորձով կկիսվեմ աշխարհի հետ, քանի որ լրատվամիջոցները հիմնականում խուսափում են այս թեմայից։ Մարդիկ, ովքեր արդեն անցել են ֆալոպլաստիկա, շնորհակալություն են հայտնել ինձ իմ ազնվության և անկեղծության համար», - ասել է Մակը:

Մեկնաբանները հիացած էին շապիկի հերոսի համարձակությամբ։ «Լավ է, որ որոշեցիր անել դա», «Դու շատ համարձակ մարդ ես», «Ցավն արժեր», «Մենք բոլորս հպարտ ենք քեզնով», «Ես հիանում եմ նման մարդկանցով», - գրել են օգտատերերը։