Ամերիկացի ոճաբան և վարսահարդար Ջոնաթան Վան Նեսսը հայտնվել է Cosmopolitan կանանց ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին: Լուսանկարը հրապարակվել է հրատարակության պաշտոնական Instagram-յան էջում:

 

Լուսանկարում 32-ամյա մորուքավոր տղամարդը պատկերված է ամերիկացի դիզայներ Քրիստիան Սիրիանոյի հեղինակած դեղձագույն երանգի զգեստով, հատակին նստած և ձեռքը մազերին տարած դիրքով: Կերպարն ամբողջացվել է սպիտակ մարզակոշիկներով՝ դրանց վրա Nike բրենդի սև նշանով, ինչպես նաև կարմիր և սև գծերով գուլպաներով: 

«Այո, մենք արեցինք դա»,- գրված է Cosmopolitan UK էջի հրապարակմանը կից:

Լուսանկարի հեղինակն է բրիտանացի լուսանկարչուհի Ռեյչել Սմիթը, որը նախկինում մեկ անգամ չէ, որ Glamour, Elle և Women’s Health ամսագրերի համար լուսանկարել է հայտնիների: Որպես ոճաբան աշխատել է Cosmopolitan UK-ի ֆեյշն-տնօրեն Էմի Բաններմանը:

Այսպիսով՝ Ջոնաթան Վան Նեսսն առաջին տղամարդն է, որ վերջին 35 տարվա ընթացքում հայտնվել է Cosmopolitan UK ամսագրի շապիկին: Մինչ այդ՝ 1984 թվականի դեկտեմբերյան համարում լուսանկարվել էր բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Բոյ Ջորջը:

Երաժիշտը ներկայացել էր վառ դիմահարդարմամբ, արհեստական գանգուրներով, ինչպես նաև կրել էր մուգ ատլասե ձեռնոցներ և մեծ ականջօղեր:

Բոյ Ջորջ

Картинки по запросу boy george for cosmopolitan